ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Ովքե՞ր էին էբիոնիտները

Ովքե՞ր էին էբիոնիտները
31.10.2025 | 11:32

Եվսեբիոս Կեսարացին պատմում է, որ սրանք գնոստիկ աղանդավորներ էին, որոնք փորձում էին հրեական կրոնը միացնել քրիստոնեությանը` ունենալով իր մեջ այլ մոլորություններ։ Հրեաների մի մասը, ովքեր կարծես թե հավատում էին Քրիստոսին, բայց չէին պատրաստվում հրաժարվել հուդայականությունից, տարվեցին այս շարժմամբ և ընկան ավելի խորը մոլորության մեջ։ Սրանք սկսեցին կոչվել էբիոնիտներ(Эбиони́ты, эвиониты, евиониты, ивр. אביונים‎ — «бедняки, нищие, աղքատներ»)։ Էբիոնացիներն ունեին Ավետարանի իրենց տարբերակը, որը կոչվում էր` «Հրեաների Ավետարան»։

Սրանց համար Քրիստոնեությունը ընկալվում էր որպես հուդայականության մեջ մեսիական շարժում։

Էբիոնիտները կարծում էին, որ բոլոր քրիստոնյաները պետք է հետևեն հուդայականության օրենքներին։ Սրա հետ միասին նրանք ունեին դավանանք, ըստ որի Տեր Հիսուս Քրիստոսը ոչ թե մարդացյալ Աստված էր, այլ` մարդ, որն ուղղակի Աստծո Սուրբ Հոգին ուներ իր մեջ և այդպիսով ընտրյալ էր։ Այս գաղափարի հետ միասին քարոզում էին նաև այն, որ նա մարմնավորված հրեշտակ է։

Այս և նման գաղափարներ տարածված են այսօրվա տարբեր աղանդների մեջ, սակայն` մի փոքր փոփոխված։

Սատանան նոր բան չի հորինել, ուղղակի ձևափոխել է։ Սրանք ամբողջովին դեմ էին Սուրբ Պողոս առաքյալի թղթերին և համարում էին, որ այդ թղթերը պիտի ոչնչացվեն։

Հրեա-քրիստոնեական համայնքները շարունակել են գոյություն ունենալ առնվազն մինչև յոթերորդ դարը, դրա համար էլ մեր Սուրբ Հայրերը ունեն գրված բազում հակաճառություններ, որոնցով հերքել են հրեաների մոլորությունները։

Այսօր էլ կան մարդիկ, ովքեր փորձում են համատեղել հուդայականությունն ու քրիստոնեությունը։

Հովհաննես Դպիր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 315

Մեկնաբանություններ